Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

«Դա քայլ է, որն արժանի է հարգանքի»

«Դա քայլ է, որն արժանի է հարգանքի»
04.11.2013 | 00:25

ԱՄՆ «Հայ քաղաքացիական հասարակություն» մարդու իրավունքների պաշտպանության ընկերակցության ղեկավար Կարո Կարապետյանը irates.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Յոթի գործով» նախկին քաղբանտարկյալ, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի՝ Ազատության հրապարակում հայտարարած նստացույցին, որով նա պահանջում է գործող իշխանության հրաժարականը, նշեց. «Շանթը շատ հայրենասեր տղա է և շատ բան կարող է անել մեր երկրի համար, բայց հեղափոխություն անում են հասարակությունները, ավելի կոնկրետ՝ հասարակական խմբերը, անհատները կարող են դրանք առաջնորդել: Այնուամենայնիվ, Շանթի արածը չի կարող անհետևանք մնալ, ավելին՝ դա քայլ է, որն արժանի է միայն հարգանքի»:

Կարո Կարապետյանի հետ հարցազրույցը կներկայացնենք ավելի ուշ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 746

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ